ՀՀ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, որոշ տեղերում բուք է          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 22-ի համար       Հունվարի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 նոյ 2025 13:08

Վթար՝ Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում, արգելափակված քաղաքացուն դուրս են բերել և տեղափոխել հիվանդանոց

Վթար՝ Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում, արգելափակված քաղաքացուն դուրս են բերել և տեղափոխել հիվանդանոցՆոյեմբերի 15-ին, ժամը 10:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր