ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին          Եթե ցանկանում է բարեփոխել Եկեղեցին, թող իրենից սկսի՝ զբաղվի զավակների դաստիարակությամբ, օրինական պսակվի կնոջ հետ       «Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառ Հայրապետը աղոթք հնչեցրեց` ապօրինաբար կալանքի տակ գտնվողների համար    

16 նոյ 2025 19:46

Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին

Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականինԱշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերն էր չափում Պորտուգալիայի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի օգտին՝ 9-1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձան Ժոաու Նեվեշն ու Բրունու Ֆերնանդեշը։ 1-ական գոլ խփեցին Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը Էդուարդ Սպերցյանն է։

Պորտուգալիան F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր