Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը          16 տարեկանները անձնագիր ստնալիս պարտադիր կվճարեն 1000 դրամ տուրքը. Արտոնությունը հանվեց       Վարչապետը պաշտոնը թողնելուց հետո կունենա գրասենյակ, որի աշխատակիցներին պետբյուջեից տարեկան կվճարվի մոտ 15 մլն դրամ աշխատավարձ    

28 մար 2023 11:09

Տեսանյութ.Շվեդիան ջախջախեց Ադրբեջանին. Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։


Խաղի ընթացքում երկրպագուները Հայաստանի և Արցախի դրոշներ են պարզել, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք Արցախի շրջափակումը»։


Ի դեպ, այդ խաղում Ադրբեջանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել։ Շվեդիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանցիների դարպասը։


38-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էմիլ Ֆորսբերգը, 65-րդ րոպեին Բեհլուլ Մուսատաֆազադեն դարձել է ինքնագոլի հեղինակ, 79-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Վիկտոր Գյոկերեշը, 88-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յասպեր Կարլսոնը, մեկ րոպե անց էլ աչքի է ընկել Անտոնի Էլանգան։ 


Ադրբեջանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն էր կրել նաև որակավորման փուլի առաջին խաղում՝ 4-1 հաշվով զիջելով Ավստրիայի հավաքականին։ 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր