Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. 57-ից 10-ը անբավարար են. «Ժողովուրդ»          Հունվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը    

16 նոյ 2025 20:17

Վաղարշապատի համայնքապետի ընտրություններն ավարտվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

Վաղարշապատի համայնքապետի ընտրություններն ավարտվեցին, սկսվել է ձայների հաշվարկըԱվարտվեցին Վաղարշապատի խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունները։ 47 ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։ 

ԿԸՀ տվյալներով Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը կամ 31,527 ընտրող, հայտնում է ԿԸՀ-ն:

Համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էր 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր