Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

19 նոյ 2025 19:49

Զովունիում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Tesla»-ն, կա 3 վիրшվոր

Զովունիում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Tesla»-ն, կա 3 վիրшվորԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են 2 «Toyota» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:
  
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Տեղում «Tesla»-ի վարորդն ու մյուս «Toyota»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր