Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

20 նոյ 2025 15:00

Այո, ես էլ գիտեմ, մարդիկ արդեն զզվել են այդ «նախկին-ներկա» բանավեճերից.Փաշինյան

Այո, ես էլ գիտեմ, մարդիկ արդեն զզվել են այդ «նախկին-ներկա» բանավեճերից.ՓաշինյանՆախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր Հայաստանը առաջնորդել են և տարել են դեպի թակարդ, պահել են թակարդում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում պետք է տեղ չունենա սա իմ կարծիքն է։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա։ Այո, ես էլ գիտեմ, մարդկանց հետ շփվում եմ՝ մարդիկ արդեն զզվել են այդ «նախկին-ներկա» բանավեճերից, քննարկումներից։ 

Մենք նաև կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից և քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել ևս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ 

Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար էլ ես կիրակի օրերը գնում եմ և խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր