Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին          Թրամփի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, չի բացառվում նաև ռազմակшն միջամտությունը       Արտակարգ դեպք՝ Երևանում, 15-ամյա տղան ձախ նախաբազկի պատռվածքnվ տեղափոխվել է բժշկական կենտրոն    

20 նոյ 2025 18:16

Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակԼիդիա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել Մանթաշյանի կալանքի ժամկետը։ 

Լիդիա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը նկատեց, որ Մանթաշյանն արդեն հինգ ամիս է, ինչ անազատության մեջ է՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ որևէ կապից, անգամ պատգամավորների տեսակցությունն է սահմանափակված։ Բացի այդ, Սողոյանը նկատեց, որ առ այս պահը պարզ չէ, թե ինչում են մեղադրում Մանթաշյանին։ Պաշտպանը միջնորդել է՝ կիրառել բացակայելու արգելք, վարչական հսկողություն և գրավ՝ մինչև 2 մլն դրամ։ 

Լիդիա Մանթաշյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ տպավորություն է, որ այս ամբողջ քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձն ինքն է, բոլորի տեսակցությունները բաց է, իրենը՝ ոչ։ Լիդիա Մանթաշյանն ընդգծեց, որ բոլորը գիտեն, որ ինքը եղել է մամուլի պատասխանատու։  Նրա խոսքով՝ այս ամբողջ պատմության մեջ իր համար ամենացավալին այն է, որ ինչ-որ մարդիկ մոտենում, ասում են՝ դատարանը թույլտվություն չի ստացել ազատ արձակելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր