Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը          Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով       Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»    

21 նոյ 2025 09:26

Սահմանային «ամրոցները» կառուցում են այլազգիները․ «Հրապարակ»

Սահմանային «ամրոցները» կառուցում են այլազգիները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է ․Իշխանությունները հատկապես վերջին շրջանում հաճախ են գլուխ գովում, թե զենք են գնում, սահմաններն են կահավորում․ նախկին «կանսերվի բանկաներով» սահմանը պաշտպանելու փոխարեն բետոնե բունկերներ կամ, ինչպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է սիրում ասել, սահմանային ամրոցներ են կառուցում։ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ այդ «ամրոցների» կառուցման համար բաց մրցույթ է հայտարարվում, որում նկարագրվում է, թե ինչ պարամետրերով շինություն կառուցելու մասին է խոսքը, այսինքն՝ անվտանգային գաղտնի ինֆորմացիան հասանելի են դարձնում նաեւ մեր թշնամիներին: Սա միակ տարօրինակ փաստը չէ այս գործընթացում։

Մեր աղբյուրն ասում է նաեւ, որ «ամրոցների» շինաշխատանքները հիմնականում այլազգիներն են իրականացնում՝ հնդիկներ, Եգիպտոսի քաղաքացիներ, իրանցիներ, եւ բնական է, որ բոլորի ինքնությունն ԱԱԾ-ն չի ստուգում, ու չկա երաշխիք, որ, դիցուք, դրանցից ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ չեն, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր