Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

21 նոյ 2025 12:12

Հրդեհ է բռնկվել Առափնյա փողոցում գտնվող տնակներից մեկում

Հրդեհ է բռնկվել Առափնյա փողոցում գտնվող տնակներից մեկումՆոյեմբերի 20-ին՝ ժամը 22։15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում այրվում է տնակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առափնյա փողոցում գտնվող տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։59-ին, մարվել՝ 23:23-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր