Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

25 նոյ 2025 10:46

Նոյեմբերի 25-26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը

Նոյեմբերի 25-26-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Գյումրի քաղաքի՝ Գործարանային, Հակոբյան, Ղարիբջանյան, Աթոյան, Շահումյան, Կորի, Աղյուսի, Լալայան, Տերյան, Աբովյան, Մայակովսկի, Ջիվանի, Հանեսօղլյան, Աճեմյան, Ղորղանյան, Հակոբյան, Չերազ, Թումանյան, Մայակովսկի, Գայի, Սահմանապահների, Օզանյան, Ջափարիձե, Նալբանդյան, Մարտի 8-ի, Սունդուկյան, Տիգրանյան փողոցների, Հ. Սարգսյան փողոցի՝ ներառյալ նրբանցքների, Մազմանյան փողոցի՝ ներառյալ նրբանցքների, Կազաչի պոստ, Արագած, Մսի Կոմբինատ թաղամասերի, Ղարսի, Տեր-Գաբրիելյան, Ղարիբջանյան խճուղիների, Բանկի ավան, 104 տնակային տարածքի, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Առափի, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր և Երազգավորս գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնու պոմպակայանի արդիականացման պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Նուբարաշեն վարչական շրջանը ամբողջությամբ, Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարների, Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների,  Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի,  Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20, Ս․Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, իսկ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը, Էրեբունի վարչական շրջանում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր