Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

25 նոյ 2025 09:20

Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկելու համար․«Հրապարակ»

Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկելու համար․«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է ․ ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված եւ վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։ Նախնական քննարկումներն այն մասին են, որ, դիցուք, 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու, այսինքն, ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել, ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը՝ ըստ ձայների քանակի։

Ի դեպ, իշխող թիմում քննարկում են նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 25 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր