Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

29 նոյ 2025 11:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի  29-30-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        16.4°C (1985թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            - 11.5°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան         2.5°C

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր