Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 նոյ 2025 21:03

Բաղրամյան պողոտայում «Porsche Cayenne»-ը բшխվել է «Nissan X-Trail»-ին, հայտնվել մայթին

Բաղրամյան պողոտայում «Porsche Cayenne»-ը բшխվել է «Nissan X-Trail»-ին, հայտնվել մայթինԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով երկաթե արկղին, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի վարորդի ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր