Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

30 նոյ 2025 22:35

Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ, հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում

Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ, հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթումՄիքայել և Բագրատ Սրբազանները դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել։

«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.

ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը դավադիր, գաղտագողի վարքով,

բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ։

գ) մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում,

դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս: «Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. ը- 37:39)»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր