Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին          Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից       Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից, չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ    

11 դեկ 2025 13:01

Սասուն Միքայելյանի և Վլադիմիր Գասպարյանի կառուցած ապօրինի շինությունները կքանդվեն

Սասուն Միքայելյանի և Վլադիմիր Գասպարյանի կառուցած ապօրինի շինությունները կքանդվենՀՀ պետության սեփականություն հանդիսացող 13 միլիոն 404 հազար դրամ արժեքով, 1.5 հեկտար մակերեսով հողամասը կփոխատրվի շրջակա միջավայրի նախարարությանը և անորոշ ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով, կհանձնվի «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ անշարժ գույքը վերադարձվել է պետությանը ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Վերջինս անվավեր է ճանաչել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի և «Կարեն» արտադրական կորպորատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրը, ինչպես նաև այդ հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքի նկատմամբ արդեն գրանցված է ՀՀ սեփականության իրավունքը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Սասուն Միքայելյանի և Վլադիմիր Գասպարյանի կողմից «Սևան» ազգային պարկի տարածքում կառուցված ապօրինի շինությունները կքանդվեն։
Վարդապետյանը նաև նշել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում մի շարք հողամասերի կառուցապատման փաստերը թաքցվել են, և այդ հողերը տրամադրվել են որպես վարձակալական իրավունքով հողամասեր։ Այդ գույքերից շատերը փաստացի գոյություն ունեն, սակայն փաստաթղթերում չեն հաշվառվել։

«Խոսքը հայտնի գույքերի մասին է․ մեկը «Հարսնաքար»-ն է, մյուսը՝ Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունը։ Դրանց մի մասը գտնվում է ջրի մակարդակից ցածր, մյուս մասը՝ ոչ։ Կա գույք, որը պատկանում է Նորայր Փանոսյանին։ Բոլոր գործարքներն իրականացվել են ոչ թե ուղղակի պաշտոնատար անձանց հետ, այլ նրանց մայրերի, զոքանչների կամ փոխկապակցված իրավաբանական անձանց միջոցով։ Նշած առանձնատունը փաստացի պատկանում է Ռուբեն Հայրապետյանին։ Մեկ գույք պատկանում է Սասուն Միքայելյանին, մեկ այլ գույք՝ իրավաբանական անձի, որի ղեկավարը միջին օղակի պաշտոնատար անձ է։ Այս աշխատանքներն ընդգրկում են ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնատար անձանց»,- նշել է Վարդապետյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր