Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, 4 վիրավորներից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից են դուրս բերել       Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին    

11 դեկ 2025 22:02

Վայոց ձորի մարզում «Ford Transit»-ը բшխվել է «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում, կա վիրшվոր

Վայոց ձորի մարզում «Ford Transit»-ը բшխվել է «Կամազ»-ին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում, կա վիրшվորԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Արման Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կամազ» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր