Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 26-ի համար          Ամառվա կեսն այս կենդանակերպի նշանների համար կլինի շրջադարձային կետ       Հունիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 դեկ 2025 20:21

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի վերջինիս վիրահատությունը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Նշեմ, որ մինչ այս պահը արհեստականորեն բարդացվում էր գորընթացը։ Պաշտպանները մի քանի անգամ դիմելով ՔԿԾ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ չէին կարողանում ստանալ անհրաժեշտ թույլտվությունը, որպեսզի Սրբազանի վիրահատությունն իրականացվի իր նախընտրած ԲԿ-ում։

Ինքս օրեր առաջ պատկան մարմիններին անձամբ եմ տեղեկացրել, որ Միքայել Սրբազանն ունի անհետաձգելի վիրահատության կարիք՝ հորդորելով, որ ժամ առաջ ապահովվի նրա առողջության իրավունքը։

Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը։

Շնորհակալ եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին։ Անտարբերության պատնեշը պետք է ջարդվի։ Փաստ է, որ մեր միասնականությունը տալիս է իր արդյունքները։

Քաջառողջություն, շուտափույթ ապաքինում և ազատություն մեր սիրելի Սրբազանին և բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր