Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Դեկտեմբերի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում    

11 դեկ 2025 21:15

Փաշինյանը չի կարող զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը

Փաշինյանը չի կարող զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքըՓաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է: Այդ մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Եթե Փաշինյանին իրոք թվում է, թե՝

Արցախի ժողովրդի վերադարձը Արցախ և ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում համադրելի են՝ կարգավիճակի, պատճառների, իրավական հիմքերի և այլ էական չափանիշներով,
Ինքը կարող է զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը,
Արցախի ժողովրդի վերադարձի անսակարկելի իրավունքի հետ ադրբեջանական անհիմն պահանջների հանցավոր հավասարեցումը նվազեցնում է վերջինիս նշանակությունը և վախեցնում է Ալիևին,
Ցեղասպանության լեգիտիմացման այդ հերթական քայլը նվազեցնում է ադրբեջանական նոր ագրեսիայի ու պահանջների հավանականությունը,
Ապա Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է:

Հ.Գ. Մեկնաբանությամբ տեղադրում եմ Արցախ Միության մանրամասն հիմնավորումը, թե ինչու այդ երկու երևույթներն ընդհանրապես համադրելի չեն»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր