15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն          Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

13 դեկ 2025 13:30

Նուբարաշենում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու էլեկտրասյանը

Նուբարաշենում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու էլեկտրասյանըԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր