Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ       Ես զրկված եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական և հիմնարար իրավունքից    

15 դեկ 2025 19:06

24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և վրшերթի ենթարկել մրգավաճառին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և վրшերթի ենթարկել մրգավաճառին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մելս Մ․-ն իր վարած «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին ապա բախվել մրգի արկղերին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր