Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

15 դեկ 2025 22:06

Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, անգամ, երբ դրան անվանում են «Թրամփի ճանապարհ»

Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, անգամ, երբ դրան անվանում են «Թրամփի ճանապարհ»Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը։

«Այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար»,-ասել է նա։

Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։

«Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար»,- ասել է Վելայաթին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր