Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

16 դեկ 2025 10:02

ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով` բողոքում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով` բողոքում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու կենտրոնական հրապարակում այս օրերին կանգնած «տոնածառը» ավելի շատ հիշեցնում է մետաղական կմախք․ քաղաքը կարծես կես ճանապարհին կանգ է առել՝ բառացի ու փոխաբերական իմաստով։ Բայց եթե ինչ–որ մեկը հիմա փորձում է քաղաքային իշխանություններին «ամոթանք տալ», թե «ինչու չեք հասցրել ամբողջությամբ դնել», թող նախ նայի՝ ո՞վ է Գյումրու կառավարման բանալիները տարել դատարանների միջանցքներ:

Պաշտոնական լուրերով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին, իսկ հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամիս կալանավորելու որոշում է կայացրել։ Քաղաքապետի կալանավորումից հետո, օրենքով, քաղաքապետի պարտականությունները անցել են առաջին տեղակալին՝ Ավետիս Առաքելյանին։ Եվ հենց այստեղ է «ժանրի» գլխավոր հեգնանքը. իշխանական ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով՝ բողոքում, թե քաղաքը չի աշխատում։

Այս ֆոնին Գյումրու տոնածառն արդեն պարզապես ամանորյա ատրիբուտ չէ․ այն ՏԻՄ-ի վիճակի ցուցափեղկն է:

Երբ նույն ՔՊ-ն բարձրաձայն «մուննաթ» է գալիս, թե «այս ինչ վիճակ է», պետք է առաջինն իրենց քննադատի՝ քաղաքի կառավարումը կոլապսի վերածելուհամար:

Գյումրին տոնածառից առավել այսօր կարիք ունի մեկ բանի, որ քաղաքական հաշվեհարդարի գինը չվճարեն գյումրեցիները, ու հատկապես՝ երեխաները։

Տոնածառը կարելի է մեկ-երկու օրում լույսերով պատել։ Իսկ կիսակաթվածահար արված համայնքային ինքնակառավարումը հետո տարիներով է «վերանորոգվելու»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր