Փետրվարի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները       Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու    

17 դեկ 2025 17:01

Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը

Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրըԵվրոպական խորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը մինչև 2027 թվականի վերջը դադարեցնելու ծրագիրը:

Եվրախորհրդարանի 500 անդամներ քվեարկել են կողմ, 120-ը՝ դեմ, իսկ 32-ը՝ ձեռնպահ։

Եվրոպական խորհրդարանը խորհրդատվական մարմին է, ուստի կառույցի որոշումները պարտադիր չեն ԵՄ անդամ պետությունների համար։ Վերջնական որոշումը պետք է կայացվի կառավարության մակարդակով։

Ծրագիրը վերաբերում է և՛ խողովակաշարային, և՛ հեղուկ բնական գազին։

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը նաև մտադիր է ամբողջությամբ արգելել ԵՄ երկրներին ռուսական նավթ ու միջուկային վառելիք գնելը, որի համար կարող են պատրաստվել առանձին փաստաթղթեր։ Հունգարիան ու Սլովակիան ակտիվորեն դեմ են Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր