Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի          «Nissan»-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրшերթի է ենթարկել 13-ամյա տղայի       10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ    

18 դեկ 2025 14:43

10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ

10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմՆիկոլ Փաշինյանը բացառում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բախումների որևէ հնարավորություն։ Այսօր կառավարության նիստից հետո Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահ մարմինները ունեն բոլոր անհրաժեշտ գործիքակազմերը և հնարավորությունները՝ օրենքով սահմանված կարգով չեզոքացնելու սադրիչ գործելաոճով աչքի ընկնող բոլոր անձանց։

«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»,-ասաց նա։

Հարցին՝ մասնակցելո՞ւ է հավաքին, Փաշինյանն ասաց, որ այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։
«10 եպիսկոպոսները Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրը իրենցն է, ու նրանք էլ են համալիրի պատասխանատուները։ Հետևաբար, իրենց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, քանի որ դա իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է, և նրանք ունեն լեգիտիմություն իրենց թեմերի հավատացյալներին հրավիրելու համար։ Խոսքը վերաբերում է Արարատյան, Արմավիրի, Մասյացոտն թեմերին, և ըստ էության, նրանք գործում են իրենց թեմերում»,-նշեց Փաշինյանը։

«Ես նրանց չեմ ուղղորդում, ես ով եմ, որ նրանց ուղղորդեմ, բայց ես նրանց աջակցում եմ։ Ուզում եմ նաև 10 եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար. դա պետք է գնահատանքի արժանանա»,-եզրափակեց վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր