Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի          Սա անկեղծ խոստովանություն է, մեղքի խոստովանություն, Լավրովը՝ ԵՄ-ի Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին       Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները վանկարկում են Վեհափառ՝ հայտնելով իրենց աջակցությունը Կաթողիկոսին    

18 դեկ 2025 17:05

Հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար

Հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համարՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«Նիկոլ Փաշինյանը հենց նոր, ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որեևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել:

Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացված գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որեևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:
Մի բան էլ ասաց. որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:

Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ:

Իրականում, հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր