ԱՄՆ-ն կդադարեցնի Գրին քարտի խաղարկության ծրագիրը          Կապանում «Kia» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Նենգությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին, քրիստոսակերտ Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան    

19 դեկ 2025 11:16

Կապանում «Kia» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Կապանում «Kia» մակնիշի ավտոմեքենա է այրվելԴեկտեմբերի 19-ին, ժամը 02։11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 02:55-ին: Մասամբ այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, շարժիչի հատվածի դետալները և սրահը:

Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր