Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

21 դեկ 2025 19:16

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստին իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի նախագահինՀայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ԵՏԲԽ նիստում։

Այս առումով Փաշինյանը կրկին շնորհակալություն հայտնեց Ալիևին Ադրբեջանի տարածքով բեռների տարանցում թույլ տալու համար։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար։ Ընթացիկ տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ միջազգային համագործակցության համար։

Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս միության դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացմանը, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությամբ։ Միասնական ծառայությունների շուկան բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ բիզնես միջավայր։ Այս ոլորտը պետք է ավելի դինամիկ զարգանա, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի վրա»,- ասել է նա։

Նշենք, որ 2026 թվականին ԵԱՏՄ նախագահությունը Բելառուսից կանցնի Ղազախստանին։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 28-29-ը Աստանայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր