26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է          Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 23-ի համար    

23 դեկ 2025 11:14

Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ

Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամԴեկտեմբերի 20-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ․-ն և հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի գումար և անձնագիր։

Տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել և ավտոմեքենայի անվադողը ծակել էին և ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել և ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ-որ բան են դրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է, պայուսակը այնտեղ չի եղել։

Արդեն ոստիկանությունում Գեղամ Մ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 20։10-ից մինչև նույն օրը ժամը 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Փիրումյան փողոցի «Օլիմպավանի» հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից իրեն անհայտ հանգամանքներում գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 32 հազար դոլար, մոտ 3 մլն 600 հազար դրամ, անձնագիր և բջջային քարտ։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցոռումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Շամշյանի տեղեկություններով Գեղամ Մ․-ն «Գեղամ Մեջլումյան» ԱՁ-ի տնօրենն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր