Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

22 մար 2026 14:09

Փաշինյանը մետրոյում մատ էր թափ տալիս և փախնելու մեջ մեղադրում զnhված Մերուժան Մոսիյանի դստերը

Փաշինյանը մետրոյում մատ էր թափ տալիս և փախնելու մեջ մեղադրում զnhված Մերուժան Մոսիյանի դստերըԱյսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։  Այս մասին գրել է Հրապարակը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել էր շրջել Երևանում և Երևանի բնակիչների շրջանում տրամադրությունները շոշափել։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում։ Մետրոյում Փաշինյանը ցույց տալով իր ձեռքին եղած քարտեզով կրծքանշանը, տղա երեխային ասաց․ «Եղբայր, կարելի՞ է մի հատ քեզ նվիրեմ սրանից»։

Երեխայի մայրը արձագանքեց. «Չէ, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք»:

«Բայց ձեր տղան այս քարտեզում է ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողնելու ձեր այդ գաղափարաբանությունը»,- նշեց Փաշինյանը, ինչին արձագանքեց արցախցի կինը. «Դուք չեք թողել արդեն, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»:

Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց ձայնի բարձր տոնով խոսել, բղավել ու մատ թափ տալ. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք այստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք... Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, ինչի՞ չեք մնացել»:

Կինը ասաց Փաշինյանին, որ իր հետ այդպիսի բարձր ձայնով չխոսի:

«Կխոսեմ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»,- շարունակեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր