Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը          ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է       Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու    

23 մար 2026 17:01

ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է

ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել էԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ իր՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկություններին։ 

«Իհարկե, կարող է քաղաքական պատեհությունից ելնելով, ժամանակ առ ժամանակ գրպանից հանել ինչ-որ գործիքներ, թեև պատասխանները վաղուց տրվել են և փորձել մանիպուլացնել ու շրջանառել, բայց եթե հարց հնչել է՝ պատասխանեմ։ 

Շատ որոշակի տարեթվի ՀՀ, սա շատ առանցքային է՝ ՀՀ ԱԱԾ-ն ինձ, որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար, այսինքն, փորձագիտական աջակցության։
 
Ես՝ լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չի, սա Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, ՀՀ ազգային անվտանգության հարցն է, որտեղ իմ աջակցություն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է և համաձայնություն եմ հայտնել իրենց այդ հարցով, որպես մասնագիտական օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց՝ այդ համագործակցությունը ավարտվել է, սա ես չեմ թաքցրել եմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր