Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Մարտի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 դեկ 2025 15:08

45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել, նա ձերբակալվել է

45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել, նա ձերբակալվել էԵրևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։

Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր