ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները    

24 դեկ 2025 14:21

Ամուսնու կողմից նախկին կնոջ uպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ամուսնու կողմից նախկին կնոջ uպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2025 թվականի նոյեմբերի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վ․Կ․-ն, իր բնակարանը մաքրելու պահանջը մերժելու պատճառով, նախկին կնոջ՝ Ա․Հ․-ի հետ առաջացած վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում Վ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանությունը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր