Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

24 դեկ 2025 15:36

Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ. Factor

Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է Ալեքսանյանների հետ. FactorԱդրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը փոխկապակցված է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։

Factor.am-ը պարզել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մկրտչյանը Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդին է։ Ավելին՝ Սամվել Մկրտչյանը և Սամվել Ալեքսանյանի ու Շողերինա Մկրտչյանի որդիներից մեկը՝ Գրիգոր Ալեքսանյանը, գրանցված են Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող նույն բնակարանում։

Ի դեպ, «Շիշա ուորլդ» ընկերության գործունեության ոլորտը ՊԵԿ-ում գրանցված է ոչ թե վառելիքի վաճառք կամ ներկրում, այլ՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրություն։

Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր