Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

27 դեկ 2025 15:15

Էջմիածնում բախվել են մաhացածի տեղափոխող շտապօգնության մեքենա ու «Chevrolet Volt»-ը

Էջմիածնում բախվել են մաhացածի տեղափոխող շտապօգնության մեքենա ու «Chevrolet Volt»-ըԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան 26 հասցեի դիմաց բախվել են օտարերկրացի 20-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արտուր Թ․-ի վարած «Էջմիածին» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված դիատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով շտապօգնությունը Երևանից մահացածի մարմինը տեղափոխում էր Էջմիածնի դիահերձարան, իսկ վթարից հետո մեկ այլ դիատար է մոտեցել, որով էլ դին տեղափոխել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր