Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր       Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg    

14 մայիս 2024 12:39

Կրակոցներ՛ Մասիսում. փնտրվում են մասնակիցները.մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին

Կրակոցներ՛ Մասիսում. փնտրվում են մասնակիցները.մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներինՄայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության  քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է որ  ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Նիվա»-ից և «Opel»-ից իջել են մի խումբ անձինք և խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով  հայհոյանքներ հնչեցնելով  նախապես իրենց հետ վերցված փայտերով և մահակներով մի քանի անգամ հարվածլ են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, որի ընթացքում  ատրճանակից արձակվել են կրակոցներ:

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԱԶ 2112» ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն, «Opel»-ի վարորդը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հրանտ Գ․-ն, իսկ վերջիններիս ուղևորներն են հանդիսանում Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մկրտիչ Դ․-ն, 26-ամյա Արմեն Թ․-ն, 21-ամյա Շանթ Ղ․-ն, 23-ամյա Քերոբ  Ղ․-ն, 23-ամյա Համբարձում Գ․-ն և 24-ամյա Էմին Գ․-ն, ովքեր մայիսի 11-ին ժամը 19։10-ի սահմաններում  Մասիս քաղաքի Հերացու փ. 26/1 հասցեի դիմաց անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Շավարշ  Դ․-ին, ով էլ իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել:

Դեպքի վայրի զննությամբ փորձագետի կողմից հայտնաբերվել է մի քանի հատ 9մմ տրամաչափի կրակված  պարկուճ:

Ոստիկանները  մայիսի 12-ին Տիգրան Մ․-ին հայտնաբերել ու  ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվեծների պահման վայր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին  և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր