ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում          Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք       2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ    

27 դեկ 2025 21:00

Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին

Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկինԴեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր