Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Ինչ կպատմի չինական հորոսկոպը կենդանակերպի նշանների մասին       18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի    

27 դեկ 2025 23:44

«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր

«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Սերոբ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan Teana»-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Տարիել Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր