Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք՝ ապրիլի 19-ը «Խորհրդային ժողովրդի ցեղաuպանության զnհերի հիշատակի օր» սահմանելու մասին          Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն, կա տուժած       Երևանում «Range Rover»-ով կասկադյորական ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է    

29 դեկ 2025 11:10

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն, կա տուժած

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Hongqi»-ն, կա տուժածԵրեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes», «Nissan» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Վարդան Նիկոլյանը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտում՝ սիզամարգի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր