Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի          Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած       Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք    

29 դեկ 2025 20:04

Բախվել են «Ford Focus»-ը «Scoda»-ն․վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 3 վիրավոր

Բախվել են «Ford Focus»-ը «Scoda»-ն․վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 3 վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Գեղաձոր գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Մ․-ի վարած «Ford Focus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Գառնիկ Մ․-ի վարած «Scoda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր