Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը          «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք․ ՆԳՆ զգուշացնում է       Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ    

13 հուն 2026 20:33

Կապանում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն, կա 1 զnհ, 1 վիրավnր

Կապանում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն, կա 1 զnհ, 1 վիրավnրԱյսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում, թիվ 17/4 հասեցի դիմաց բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 71-ամյա Էմիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 35-ամյա Արթուր Ն․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից Էմիկ Գ․-ն գիտակցության չգալով մահացել է։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր