Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

13 հուն 2026 21:16

Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման մեջ

Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման մեջԱրդեն մի քանի օր է, ինչ լուրեր եմ ստանում, որ ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր գնդերեց եղբայրներին տարբեր ձևերով և մեթոդներով փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ: Այս մասին գրել է Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

«Որպես նախկին գնդերեց, ով երկար տարիներ իր հոգևոր ծառայությունն է իրականացրել և Արցախում և Հայաստանում, կոչ եմ անում բոլոր այն սպաներին, որոնց մեջ դեռ մնացել է Հայ Քրիստոնեայի նվիրական կերպարը.

Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել: Դուք լավ գիտեք, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունի գնդերեցը զինվորի կյանքում: Բազմիցս վկայել եք, որ շատ դեպքեր բանակում կանխվել են անգամ հոգևորականի լուռ ներկայության շնորհով:

Այսօրվա պայքարը բացառապես հոգևոր է՝ չարի և բարու: Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյո՞ք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի. պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:

Բանակը նվիրական կառույց է և պետք է հավատարիմ մնա իր առաքելությանը՝ այն է Հայրենիքի պաշտպանությունը»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր