Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում. հանրային քննարկում
Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ (https://hayacq.com/85820--.html) «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ) «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ ԵԾ)։📌 ԵԾ քարոզարշավի պլանին համապատասխան 2025թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «ԱգրիԹեք» լսարանում տեղի ունեցավ «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի հանրային քննարկումը:
📌 Հանրային քննարկմանը հրավիրված էին ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ Ազգային ժողովի, 3 պետական կառավարման, 2 սահմանադրական անկախ և ինքնավար մարմինների աշխատակազմերի, 17 ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ոլորտի 3 անկախ փորձագետներ:
Ընդհանուր առմամբ հանրային քննարկմանը ներկա էին 29 մասնակից, որոնցից 22-ը կին էին, 7-ը՝ տղամարդ։ Մասնակիցներից 15-ը մինչև 35 տարեկան էին, իսկ 14-ը՝ 35 տարեկանից բարձր։
1. Բացման խոսքով հանդես եկավ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Արաբաչյանը, ով ներկացրեց ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակները և ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, շնորհակալություն հայտնեց պետական մարմիններին արդյունավետ համագործակցության համար։
2. Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ով ներկայացրեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ստեղծման նպատակները, առաքելությունը, ինչպես նաև դրա շրջանակում իրականացված աշխատանքները։
3. Ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավար Սուսաննա Եղիազարյանը հանդես եկավ «Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծության իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների իրացման ուղղությամբ վերլուծության արդյունքների ամփոփագրի» ներկայացմամբ, մասնավորապես անդրադառնալով՝
Ø Բյուջեի ջատագովության (շահերի պաշտպանության) նպատակին;
Ø Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) վերջին տարիների նվազող միտմանը և Հայաստանի միջազգային դիրքավորման վրա դրա ազդեցությանը;
Ø ԿԸՀ 2024թ․ Հայասատանի և այլ երկրների ցուցանիշների համեմատությանը;
Ø Արդարադատության ոլորտում ռազմավարական պլանավորման բացերին և ֆինանսավորման անբավարար մակարդակին;
Ø Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեության արդյունավետության որ բավարար մակարդակին;
Ø Հակակոռուպցիոն մարմիների համագործակցության ոչ բավարար մակարդակին;
Ø Քաղաքացիական հասարակության և կառավարության միջև համագործակցության սահմանափակ հնարավորություններին;
Ø Մասնակցային բյուջետավորման ներդրման բացթողումներին, այդ թվում բյուջետային գործընթացում ՔՀԿ–ների մասնակցության ցածր ցուցանիշին;
Ø ՔՀԿ–ների կողմից ներկայացված առաջարկների զգալի մասի մերժման կամ անպատասխան թողնելու հարցերին, ինչը նվազեցնում է գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը։
4. Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում: Դրա ընթացքում.
Ø մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողին,
Ø ներկայացրեցին իրենց դիտարկումները,
Ø արտահայտեցին իրենց գոհունակությունը Ենթադրամաշնորհային ծրագրի ողջ ընթացքի և արդյունքների վերաբերյալ,
Ø նշեցին դրա նշանակությունը Հայաստանում բաց կառավարման գործընթացների, այդ թվում՝ հաջորդ տարիների բյուջետային գործընթացների բարելավման առումով,
Ø նշեցին միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը։
5. Հանրային քննարկման օրակարգով նախատեսված հարց ու պատասխանի ժամանակ իրենց դիտարկումները և հարցերը ներկայացրեցին՝
ü ՀՀ Հաշվեքննիչ պալատի ավագ հաշվեքննող Զորի Պետրոսյանը՝ զեկույցում նշված ՀՀ պետական բյուջեի և բյուջեի կատարման հաշվետվությւնների նախագծերի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունների նախագծերին հանրության հասանելիության բարձրացման և ՔՀԿ-ներին՝ հաշվեքննիչ գործողություններին ներգրավման հնարավորությունների ստեղծման առաջարկության վերաբերյալ։
ü Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մասնագետ Տաթևիկ Խաչատրյանը՝ ռազմավարական պլանավորման գործում առկա բացթողումների վերաբերյալ։
ü «Հաջողակ Կին» ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը՝ Տաթևիկ Խաչատրյանի դիտարկման հետ կապված հարց բարձրացրեց կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի առկայության վերաբերյալ։
6. Քննարկման եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԵԾ ղեկավար Սուսաննա Եղիազարյանը՝ նշելով, որ այս քննարկումը շատ օգտակար էր իրենց համար, հույս հայտնեց, որ դա օգտակար էր նաև մասնակիցների համար: Նա հատկապես նշեց, որ քննարկման արդյունքները կօգտագործվեն ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման հաջորդ փուլերի աշխատանքներում և դրա շարունակականության ապահովման դեպքում որպես վերջնական արդյունք կարելի է համարել՝
Ø Ներկայացված առաջարկությունների ուղղությամբ շահերի պաշտպանության ակտիվ աշխատանքների իրականացումը։
Ø Ծրագրի իրականացման/գործողության շրջանակում մշակված առաջարկությունների ներդրումը բյուջետային գործընթացներում:
Միջոցառման ավարտին հյուրասիրության սեղանի շուրջ տեղի ունեցան մասնակիցների ազատ շփումներ, դեմ առ դեմ ակտիվ առարկայական քննարկումներ:
Սույն տեղեկատվական նյութը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարադատության ոլորտում շահերի պաշտպանության քարոզարշավի իրականացում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
#B4C #budgeting #budget #EU4Budget #PublicFinancing
