Կառավարության գործունեությունը բարձրացնելու համար այդ որոշումն անհրաժեշտ ենք համարում. Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների մասին
Հարցին՝ արդյոք պետության համար հույժ կարևոր աշխատանք են կատարել նախարարները, փոխնախարարները, վարչության ու բաժնի պետերը, որ նրանց պետական բյուջեից են հատկացվել պարգևավճարներ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վերջին շրջանում նկատել են միտումներ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում.
«Հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ»:
