Ադրբեջանը ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը          Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքում       Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար. Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Անահիտ Մանասյանին    

20 հուն 2026 11:15

Ուժգին մագնիսական փոթորիկ Երկրի վրա՝ Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո

Ուժգին մագնիսական փոթորիկ Երկրի վրա՝ Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետոԵրկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը, որն առաջացել է 2026 թվականին Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո, գիշերը հասել է G4.7 մակարդակի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Մագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է նախորդ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Արեգակից արտանետված պլազմայի հոսքը, առաջացած տարվա ամենահզոր բռնկման հետևանքով, հասել է մեր մոլորակին։

2026 թվականին առավելագույն՝ X դասի առաջին արեգակնային բռնկումը գրանցվել է կիրակի օրը․ այն գնահատվել է X1.95 բալով։ Լաբորատորիայում հայտնել են, որ Երկրի շրջակայքում արեգակնային պրոտոնների հոսքը հասել է վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային արժեքների։ Վերջին անգամ ավելի բարձր ցուցանիշներ դիտվել էին 2003 թվականի հոկտեմբերի 29-ին՝ XXI դարի ամենախոշոր մագնիսական փոթորկից առաջ։

Ներկայումս Երկրի վրա մագնիսական փոթորիկը շարունակում է պահպանվել G2.3 մակարդակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր