Շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն          Մենք այլևս բանակցությունների սուբյեկտ չենք, օբյեկտ ենք, սեղանի վրա ենք, ոչ թե՝ շուրջ       ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը    

20 հուն 2026 13:03

Եթե Մակրոնը դիմադրի, ես կսահմանեմ 200% մաքսատուրք նրա գինիների և շամպայների նկատմամբ, բայց դա անհրաժեշտ չի լինի, քանի որ նա շուտով կհեռանա պաշտոնից

Նա ոչ մեկին պետք չի, որովհետև շուտով կհեռանա պաշտոնից, դա խնդիր չէ, հայտարարել է Թրամփը, երբ լրագրողը նրան հարցրել է, թե ինչ է մտածում այն մասին, որ Մակրոնը չի միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»:

«Եթե Մակրոնը դիմադրի, ես կսահմանեմ 200% մաքսատուրք նրա գինիների և շամպայների նկատմամբ և այդ դեպքում նա կմիանա: Բայց դա անհրաժեշտ չի լինի, որովհետև նա շուտով կհեռանա», - նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիայի նախագահը չի միանալու Թրամփի կողմից տեղծված Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մի շարք երկրների ղեկավարների հրավերներ է ուղարկել միանալու  Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», այդ թվում՝ Հայաստանին, Թուրքիային, Ուզբեկստանին, Ռուսաստանին, Պակիստանին և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր