Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

20 հուն 2026 18:19

Տեսանյութ. Ովքեր չեն կիսում իշխանության և նրանց վոժդի տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում

Տեսանյութ. Ովքեր չեն կիսում իշխանության և նրանց վոժդի տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում«Ի՞նչ պատահեց, որ քաղաքացիներին կեղծ ժպիտով սիրող ու նրանցով հպարտացող իշխանությունը սկսեց խմբագրել իր խոստումները՝ սեփական վերաբերմունքն արտահայտելով ընտրովի: Այն քաղաքացիները, որոնք մասնակցում են իշխանության խրախճանքին, շրջիկ կառնավալներին և ամեն գնով պաշտպանում փաշինյանական իշխանությունը՝ նրանց սրտիկներ և հաճոյախոսություն է բաշխվում:

Իսկ ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում, խղճի բանտարկյալի վերածվում, բանտերում հայտնվում և անդադար դատարանային հրմշտոցների մեջ ընկնում:

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր