Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից       «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում    

20 հուն 2026 21:08

Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառով

Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառովՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը բացարձակապես որևէ հակականոնական խնդիր չի առաջացնում:  Այս մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցի շուրջ հնչող դիտարկումներին:

«Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում, վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք, ժողովն անցկացվել է Կահիրեում։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն էլ կարող է Հայաստանից դուրս անցկացվել»։

Տեր Եսային նաև ընդգծել է, որ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում հրավիրելու որոշումը կայացվել է ելնելով այն մտավախությունից, որ իշխանությունը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել դրա անցկացմանը:

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը և հոգևորականների նկատմամբ ճնշումները»։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր