Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 հուն 2026 09:20

ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ»

ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։

Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից ևս ազատվեց։

Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։

Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։

Իսկ իրականում այս ամենը սարքվել է, քանի որ նա Սամվել Կարապետյանի ընկերն է, և քաղաքականապես դա արդեն վտանգավոր է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր