Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh          Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին       Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է    

23 հուն 2026 16:04

Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է

Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա էԵթե անուններ կտա  իր արած հայտարարության մասին և կապացուցի, եթե ոչ՝ ուրեմն ստոր և սրիկա է

Այն դրվագը, որտեղ լսվում է, թե իբր Արամ Մկրտչյանը կաշառք է տվել ինձ, ակնհայտ լսվում ու զգացվում է, որ Արամ Մկրտչյանը ոչ թե կաշառք, այլ պարտք է ինձ տվել, որը ես վերադարձրել եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի հայտարարությանն այն մասին, որ իրեն միջնորդել են Հովիկ Աղազարյանի տղայի բիզնեսի հետ կապված, Աղազարյանը նշեց. «Ես իմ վերջին խոսքը ասել եմ, եթե անուններ կտա  իր արած հայտարարության մասին և կապացուցի, եթե ոչ՝ ուրեմն ստոր և սրիկա է»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք ստանալու համար: Հովիկ Աղազարյանի նկատմամբ՝ «ոչխարների գործով» քրեական վարույթը նախաձեռնվել է 2023-ի դեկտեմբերի 7-ին։ Իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ «23,000 դոլարի կաշառքի գործով» քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր