Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին, կա 3 տուժած          Հունվարի 24-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուն 2026 09:40

Փաշինյանը դուխ է տալիս թիմին․ «Հրապարակ»

Փաշինյանը դուխ է տալիս թիմին․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանը թեպետ ամեն հարմար առիթով կրկնում է, որ ժողովուրդն է որոշելու՝ 2026 -ին ով կլինի իշխանություն, սակայն ներկուսակցական վերջին հավաքների ժամանակ հետեւողականորեն կրկնում է, որ իրենց հաղթանակն այլընտրանք չունի: Թիմին ներշնչում է, թե անկասկած իրենք հաղթելու են, բայց պետք է այնպես անեն, որ ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան՝ միահեծան իշխանություն ձեւավորելու համար։

Թիմում շատերը լուրջ են ընդունել Փաշինյանի ասածը եւ իրենք էլ պոռոտախոսությամբ են զբաղված, սակայն ՔՊ-ում կան մարդիկ, որոնք հասկացել են՝ Փաշինյանն ընդամենը դուխ է տալիս թիմին, կարեւոր միջոցառումից առաջ հոգեբանական աշխատանք է տանում, որ հուսահատության, պարտվողականության տրամադրություններ բուն չդնեն թիմում՝ դրանից բխող հետեւանքներով, եւ «վիզ դրած» աշխատեն` հաղթանակի համար:

Իսկ ընդդիմությունը, ճիշտ հակառակը` ողջ օրը խոսում է նրանից, որ «ՔՊ-ն արդեն հաղթել է», իսկ իրենք` պարտվել: Անգամ մարտավարություն ընտրելիս ու մարդկային հոգեբանության հարցերում նրանք զիջում են Փաշինյանի ճկունությանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր